Inch es du uzum

Mishel Ghaytanjyan

Մութ ա, ներսում լույսեր ա
Մտքում հույսեր ա
Որ կտեսնեմ ու ես կասեմ քեզ
Որ օրը մերն ա, մտքերս խառն ա
Ինձ շատ ծանոթ ա պահը էս
Էլի կորել ես, ու խառնվել ես
ինձ էլ նայում ու նորից մոլորվում ես
Էլի պարում եմ բաժակը ձեռքս
Ուշք ու միտքս մենակ դու ես
Մենակ կանգնած եմ, ու շատ հոգնած եմ
Երբ ես գալու, կանգնելու, նայելու, սպասելու, որ ես, ասեմ քեզ
Հիմա ես լռում, մտքիս մեջ գոռում, քեզ եմ ես փնտրում
Քո աչքերը, որ բան էին ինձ պատմում
Ինչ ես դու ուզում, ինչ եմ ես ուզում
Դու մի վախեցի, ախր միտքը ես իմ չփոխեցի
Ինչ ես դու ուզում, ինչ եմ ես ուզում
Դու մի վախեցի, ախր միտքը ես իմ չփոխեցի
Ես քեզ չեմ ճանաչում, անունդ հարցնում
Կամ հետդ պարում
Ախր էդ շատ պարզ ա
Բայց երևի վախենում եմ, կանխատեսում եմ
որ պատմությունը էլի նույնն ա,չեմ ուզում
Մարդիկ ցրվում են ու քչանում են
Մեջիս հարցերն ավելի շատանում են
Չեմ գտնում ես, քեզ կորցնում եմ
Թող չիմանամ ես, որ դու գնացել ես
Հիմա ասա դու քո անունը, ինձ հետդ տար դեպի քո մտքերը, ինչ ես ուզում ու ինչն ա պահում
Հիմա ես լռում, մտքիս մեջ գոռում, քեզ եմ ես փնտրում
Քո աչքերը, որ բան էին ինձ պատմում
Ինչ ես դու ուզում, ինչ եմ ես ուզում
Դու մի վախեցի, ախր միտքը ես իմ չփոխեցի
Ես գնում եմ տուն բոլորից թաքուն
քո պատկերն ա իմ մտքում
գուցե տեսնեմ քեզ ճանապարհին
որ տանում ինձ դեպի տուն

Músicas más populares de Michel

Otros artistas de Punk rock