Poshot Zenqery / Փոշոտ զենքերը

Mishel Ghaytanjyan

Մթի ու փոշու մեջ ես
կյանքի մուգ գույները տեսել
ու սովորել էի անգիր
միտքս դառել էր մոխիր
Թվում էր` էլ չկա ոչ-մի բան
որ կցավար ավելի, բայց էկավ էդ
առավոտը լույսով կեղտոտ արևի
Փոշոտ զենքերը մեր մասին էին խոսում
հարցերս շատ էին, երկինքը ծուխ էր, ինձ չէր լսում
փոքրիկ Միշելը հետս էր, ո՞նց չէր վախենում
արևը գալիս էր, ընկերներս հետը չէին հասցնում
Ծառերը կանաչ են, բայց էս էն աշխարհը չի,
որ աչքերս հիշում են։
Ու՞ր եմ կորել, ո՞ր քարի տակ գտնեմ
ես էն դեմքը նորից,որ ինձ հիշեմ,որ ինձ տեսնեմ։
Ես սառել էր ներկայում,
ընկերներս ապրում էին սարերի հետևում,
Երբ կվերջանա էս ամենը,
կամ ես։
Երջանիկ եմ հիմա,
բայց՝ ով եմ ես դառել
դեռ կիմանամ․․․
Փոշոտ զենքերը մեր մասին էին խոսում
հարցերս շատ էին, երկինքը ծուխ էր, ինձ չէր լսում։

Músicas más populares de Michel

Otros artistas de Punk rock