Derasanner

Մեր միջև խոստումներ չէին,
Այլ ուղղակի խոսքեր,
Կիսատ մի ֆիլմ,
Մենք՝ դերասաններ,
Հասկացել եմ՝ պետք չէր՝
Գիշերներ, զանգեր,
Որ շողքիդ անգամ
Աչքերս խանդեին...
Մեզ դա պետք չէր, պետք չէր,
Չէ՞ որ դա սեր չէր, սեր չէր,
Ուղղակի խոսքեր՝ առանց խոստումներ,
Երկու կայացած դերասաններ:

Չգիտեմ՝ ուր ես դու,
Ու չգիտեմ, թե քանիսն է,
Կանչում եմ՝ լուռ ես դու,
Դրսում մեր սիրած ամիսն է,

Դա՞ս էր, կի՞րք, թե՞ ցավ էս ամենը վերջը,
Հարցս մնաց բաց, ու եկավ կինոյի վերջը:

Քո մասին խոսքերը՝ իմ համար միշտ թուլություն,
Չեմ ուզում ունենամ քո հանդեպ ինչ-որ չարություն,
Ժամանակն անցնումա՝ խոցելով ինձ անընդհատ,
Ես հետևում եմ քեզ՝ ամենուրեք աննկատ:

Իմ ու քո սերը,
Իմ ու քո կապած հույսերը,
Այրվել են իմ սրտի էն բոլոր սիրուն լույսերը,
Աչքե՜րդ, երբ հիշում եմ սերս,
Գրվում են ինքնիրեն քո համար բոլոր երգերս:

Մեր միջև խոստումներ չէին,
Այլ ուղղակի խոսքեր,
Կիսատ մի ֆիլմ,
Մենք՝ դերասաններ,
Հասկացել եմ՝ պետք չէր՝
Գիշերներ, զանգեր,
Որ շողքիդ անգամ
Աչքերս խանդեին...
Մեզ դա պետք չէր, պետք չէր,
Չէ՞ որ դա սեր չէր, սեր չէր,
Ուղղակի խոսքեր՝ առանց խոստումներ,
Երկու կայացած դերասաններ:

Հոգնել եմ ես լուսնի հետ
Անվերջ քեզ հիշելուց,
Կոտրել ես իմ հույսերը՝
Նուրբ փխրուն ապակուց:
Հաշտվելով այն մտքի հետ,
Որ չկաս էլ վաղուց,
Մարել է սիրտս՝
Քեզնից հեռու գնալուց:

Մեր միջև խոստումներ չէին,
Այլ ուղղակի խոսքեր,
Կիսատ մի ֆիլմ,
Մենք՝ դերասաններ,
Հասկացել եմ՝ պետք չէր՝
Գիշերներ, զանգեր,
Որ շողքիդ անգամ
Աչքերս խանդեին...
Մեզ դա պետք չէր, պետք չէր,
Չէ՞ որ դա սեր չէր, սեր չէր,
Ուղղակի խոսքեր՝ առանց խոստումներ,
Երկու կայացած դերասաններ:

Músicas más populares de Raff

Otros artistas de French pop